հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Նախախորհրդարանն» իր անդամների մեքենաների հրկիզումը կապում է իշխանությունների հետ

«Նախախորհրդարանն» իր անդամների մեքենաների հրկիզումը կապում է իշխանությունների հետ

Ոստիկանությունը տեղյակ է այս գիշեր մի քանի ակտիվիստների մեքենաները հրկիզելու փաստից և զբաղվում է դրանով: Այսօր այս մասին «Նախախորհրդարան» շարժման անդամների ոստիկանության շենքի մոտ ասուլիսից առաջ հայտարարել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը:

Այս գիշեր անհայտ անձիք հրկիզել են «Նախախորհրդարանի» անդամներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Սամվել Սարգսյանի, Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները: Գիշերը հրկիզվել է նաև քաղաքացիական ակտիվիստ, ծրագրավորող Կարեն Հարությունյանի մեքենան:

Ասուլիսի ժամանակ «Նախախորհրդարան» շարժման անդամները հրկիզումը կապել են իշխանությունների գործողությունների հետ և համարել դա իրենց քաղաքական գործունեությունը կասեցնելու փորձ: «Նախախորհրդարանի» հրապարակած հայտարարության համաձայն՝ իրենց համակիրների ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «Ցեղասպանության 100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին:

Ակտիվիստ Կարեն Հարությունյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իր ավտոմեքենայի այրվելը գիշերը 06։00-ին նկատել է իր հարևաններից մեկը, հրշեջները կանխել են ավտոմեքենայի ամբողջական այրվելը։ Չեն տուժել նաև կողքին կայանված մեքենաները։

Մեքենան այրողներին ոչ ոք չի տեսել, և այդ տարածքում տեսանկարող սարք էլ չկա: Կարեն Հարությունյանը ոստիկանությունում հաղորդում է տվել հանցագործության մասին: Սա ակտիվիստի մեքենան վնասելու երրորդ դեպքն է: 

1car 2car

Լուսանկարները՝ Կարեն Հարությունյանի և Սամվել Սարգսյանի ֆեյսբուքյան էջերից