Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը
հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան համատեղ շարունակելու են ՀԷԿ-երի կառուցման ծրագիրերի իրականացումն ու Իրանից Եվրոպա գազի
մատակարարման գործընթացը:
Յիլդիզը նաև ասել է, որ թուրք-իրանական համատեղ 6000 մեգավատ հզորությամբ
ՀԷԿ-ի կառուցումը երկու երկրներին հնարավորություն կընձեռի
բավարարել թե սեփական երկրների, թե միջինասիական
տարածաշրջանի
պահանջերը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունից Թուրքիա անցնող գազատարը կգործարկվի թուրքական «SOM Petrol» ընկերության
կողմից` Եվրոպային և Թուրքիային վառելիք մատակարարելու
համար», – Յիլդիզի
խոսքերը
մեջբերում
է
Reuters գործակալությունը:
«Անկախ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից`
կառավարությունը սատարելու է թուրքական ընկերություններին`Իրանից գազի արտահանման
հարցում», – նշել է Յիլդիզը:
Թուրքիայի էներգետիկայի
նախարարի
ելույթը
յուրահատուկ
արձագանք
էր
ռուսական «Լուկօյլ» ընկերության որոշմանը, որը
Չինաստանի «Ժուհայ Ժենրոն» ընկերության
հետ համատեղ սկսել է գազի արտահանման զեղչային համակարգ
կիրառել Իրանի համար: