Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթաքին հայտարարել է, որ Արևմուտքը զգջալու է Իրանի միջուկային ծրագրի դեմ «անօրիանական» պատժամիջոցներ կիրառելու որոշման համար:
«Ինչպես և նախորդ տարիներին, մենք Արևմուտքին կստիպենք զղջալ իր գործողությունների համար», – լրագրողներին ասել է նախարարը` Սիրիա կատարած պաշտոնական այցից վերադառնալով:
«Վերջին 30 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ցանկացած ոլորտում ճնշում են գործադրում Իրանի վրա: Իրանի դեմ ԱՄՆ Կոնգրեսի անօրիանական ու անազնիվ պատժամիջոցների որոշման վավերացումը դրա ապացույցն է», – նախարարի խոսքերը մեջբերում է «Fars News Agency» գործակալությունը: