ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Իսպանիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Կառավարության անդամներն ակնկալում են, որ Եվրամիության անդամ այդ խոշոր երկրում ՀՀ դեսպանության հիմնումը կարող է դառնալ հայ-իսպանական քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային հարաբերությունների զարգացման լուրջ խթան։