Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոն ԴՆԹ–ի թեստ կհանձնի`
երկամյա տղայի հայրությունը պարզելու համար:
Նախագահը զգուշացում է ստացել դատարանից, համաձայն
որի, եթե
նա
մինչև օգոստոսի 24-ը չհանձնի թեստը, ապա երեխան մեխանիկորեն իրենը
կճանաչվի, հաղորդում է BBC-ն:
Երեխայի մայրը պնդում
է, որ հղիացել է 2008 թվականին: Այդ
ժամանակ նա աշխատել է Լուգոյին
նախագահական ընտրություններում սատարող կուսակցություններից մեկում:
Ավելի վաղ նախագահ Ֆերնանդո Լուգոն հայտարարել էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է ԴՆԹ-ի թեստ հանձնել: