«Առավոտը» մանրամասներ է
ներկայացնում բանակում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից մեկի մասին:
«Դեպքից մի քանի օր առաջ
Կարո Այվազյանը հրամանատարին խնդրել էր, որ օգոստոսի վերջին իրեն արձակուրդ տա, քանի
որ ԱՄՆ-ից մայրն էր գալու: Հրամանատարը խոստացել էր արձակուրդ տալ: Ինքը վատ էր
խոսում հայերեն, անգլերեն և իսպաներեն էր խոսում, բայց ես նայել եմ նրա բլոկնոտը,
հայկական տառերն էր գրել և սովորում էր: Այդ տղան չի մտածել մարդ սպանելու մասին,
ստացվել է: Այն պահին, երբ իր ընկերոջը դասակի հրամանատարն ապտակել է, իր մոտ
ինչ-որ հոգեբանալան անհավասարակշռություն է առաջացել, մտածելով, որ հաջորդն ինքն
է, և եթե դասակի հրամանատարը զենքը լիցքաթափեր, դներ բուրգը, այդ պահին զենքն իր
ձեռքի տակ չէր լինի: Մինչ ինքը մտածեր, գնար դեպի զենքը, ժամանակ կանցներ, և այդ
դեպքը տեղի չէր ունենա: Տեսեք, մի սպայի անփութության պատճառով ինքն էլ զոհ գնաց,
այդքան զոհեր էլ եղան: Հիմա ամբողջ սպայական կազմը, մենք ևս մտածում ենք մի բանի
մասին, որ արմատախիլ անենք այդ գողականը»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Զինված
ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը: