Աշխարհահռչակ
դուդուկահար Ջիվան Գասպարյանին
հրավիրել են մասնակցելու սեպտեմբերին Թուրքիայում կայանալիք Խաղաղությանը
նվիրված ամենամյա համերգին: Այսօր
լրագրողների հետ հանդիպման ժամանակ դուդուկահարն ասել է, թե դեռևս գնալու մասին
որոշում չի կայացրել:
«Ես պետք է խորհրդակցեմ մի քանի
ընկերների հետ. պետք է ճշտենք, թե այդ համերգը որքանով է քաղաքականացված»,- ասել է նա:
Ասուլիսի մեկ այլ մասնակից
Արսեն Գրիգորյանը (Մրրո) Ջիվան Գասպարյանին կոչ արեց բոյկոտել այդ համերգը, որովհետև «երբեք չպետք է հավատալ, որ Թուքիան կարող է խաղաղության կոչ
անել»:
«Թուրքերն ազգ չեն. կարող են քաղաքակրթվել, կարող է նրանց հագուկապը այլ լինի,
բայց թուրքը մնում ա թուրք»,- ասել է Արսեն Գրիգորյանը:
Նա ավելացրել է, որ ինքն էլ
թուրքերի
հետ համատեղ երաժշտական ծրագրեր իրականացնելու բազմաթիվ առաջարկներ է ունեցել, բայց միշտ մերժել է: