ԱՄՆ
նախագահ
Բարաք
Օբաման
սատարել
է
Նյու
Յորքի
մահմեդական
համայնքի
մտադրությունը մզկիթ կառուցել
սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքով փլուզված աշտարակների
մերձակայքում:
Քննադատների կարծիքով` նախագծի իրականացումն ահաբեկչության
զոհերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է:
Օբաման ընդունել է, որ տվյալ հարցն իսկապես շատ
զգայուն է, սակայն վստահություն է հայտնել, որ կրոնական ազատությունն
ավելի
կարևոր
է
և
որ
մահմեդականները պետք է հավասար իրավունքներ ունենան, հաղորդում
է BBC-ն: