Home / Հայաստան / ՎիվաՍել-ՄՏՍ-ը կներկայացնի Blackberry ծառայությունները Հայաստանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կներկայացնի Blackberry ծառայությունները Հայաստանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Emitac Mobile Solutions» («EMS») և «Research In Motion» («RIM») ընկերությունների հետ համատեղ այսւոհետ ներկայացնելու է BlackBerry լուծումները Հայաստանում, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքը:
 
BlackBerry-ն առաջարկում է սմարթֆոնի, ծրագրային ապահովման և ծառայությունների համադրություն, որն ապահովում է անլար մուտք էլեկտրոնային փոստ և ինտերնետ, ակնթարթային հաղորդագրությունների և սոցիալական շփման ծառայություններից,  հեռախոսային, օրացուցային, մուլտիմեդիա, ինչպես նաև այլ` գործնական և անհատական կարիքների համար նախատեսված բազմաթիվ ծրագրերից օգտվելու հնարավորություն:

Նախնական փուլում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բաժանորդներին կառաջարկի BlackBerry սմարթֆոնների BlackBerry Bold 9700, BlackBerry Bold 9000, BlackBerry Storm2 9520 մոդելները: Օգտվելով այս սմարթֆոններից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող եք ակտիվացնել BlackBerry Enterprise Solution և BlackBerry Internet Service լուծումներից մեկը:
 
Նշենք, որ BlackBerry Enterprise Solution-ը հաղորդակցման և տվյալների կառավարման համալիր լուծում է` նախատեսված խոշոր կազմակերպությունների համար: Այն ապահովում է էլեկտրոնային փոստից, ինտերնետային ծառայություններից և կորպորատիվ տվյալներից ու ռեսուրսներից անլար օգտվելու լայն հնարավորություններ: