Home / Հայաստան / Վրաստանի նախկին նախագահը «սոցիալական պայթյուն է» է կանխատեսում

Վրաստանի նախկին նախագահը «սոցիալական պայթյուն է» է կանխատեսում

Վրաստանը սոցիալական պայթյունի առջև է, հայտարարել է երկրի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: «Իշխանությունները մտածելու առիթ ունեն, քանի որ հասարակական տեսանկյունից իրավիճակն անհանգիստ է: Ամեն վայրկյան մարդիկ կարող են փողոց դուրս գալ և ապստամբություն սկսել», – ասել է նա:

Նախկին նախագահի խոսքերով` Վրաստանի բնակչության 50%-ը գործազուրկ է:
«Եթե հույսի նշույլ չհայտնվի, ապա ապստամբություն տեղի կունենա», – նշել է Շևարդնաձեն:

Նախկին նախագահը նաև առաջարկել է ազնիվ ընտրություններ անցկացնել, քանի որ երկար ժամանակ Վրաստանում նման ընտրությունների չեն եղել, հաղորդում է Грузия Online-ը: