Օրաթերթը պատմում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի հետ կապված Երևանում իրականացվող միջոցառումների մասին:
ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ վերջին օրերին Երևանում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվում: Երևանի քաղաքապետարանի տեսուչների խիստ հսկողությամբ Կենտրոնի կրպակներին կից գտնվող սառնարանները հեռացվում են պահեստներ կամ կողպվում ու տեղադրվում կրպակների հետևում: Ովքեր հրաժարվում են կատարել հրահանգը, տեսուչները սպառնում են հարցը լուծել կարմիրբերետավորների միջոցով: Ըստ տեսուչների` «արտակարգ իրավիճակը» կավարտվի օգոստոսի 22-ին: Կրպակների աշխատակիցների խոսքով` վերջին անգամ նման միջցառումներ իրականացվել են վեց տարի առաջ, երբ Հայաստան էր այցելել ՌԴ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը: