Home / Հայաստան / Աշխարհի լավագույն երկիրը Ֆինլանդիան է

Աշխարհի լավագույն երկիրը Ֆինլանդիան է

Ամերիկյան Newsweek ամսագրի նոր վարկանիշի համաձայն` աշխարհի լավագույն երկիրը Ֆինլանդիան է: 

Ամսագիրը համեմատել է 100 երկրներ 5 չափանիշներով: Պարզվել է, որ ամենալավ կրթական համակարգը Ֆինլանդիայում է: Լավագույն առողջապահական համակարգը` Ճապոնիայում: Նորվեգիան առաջատար է կյանքի որակի ցուցանիշով, Սինգապուրը տնտեսության զարգացման արագ աճով, իսկ Շվեյցարիայում լավագույն քաղաքական իրավիճակն է տիրում: