Իրանական «Սթիլ Ազին» ֆուտբոլային ակումբը չեղյալ է համարել 2004 թվականի Ասիայի լավագույն ֆուտբոլիստ Ալի Քարիմիի հետ կնքած պայմանագիրը, քանի որ Ֆուտբոլիստը հրաժարվել է պաս պահել մահմեդականների համար սուրբ ամիս համարվող «Ռամադանի» ընթացքում, հաղորդում է Newsru-ն:
Ալի Քարիմին հայտնի է «Ասիական Մարադոնա» կեղծանունով: 2004 թվականին Ասիայի լավագույն խաղացող է ճանաչվել, իսկ 2007-ին հանդես է եկել «Բավարիայում»:
Ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության համաձայն` Ալ Քարիմին վիրավորել է Ֆուտբոլի Ֆեդերացիայի ներկայացուցիչներին և Թեհրանի թիմի ղեկավարներին, ովքեր հստակ հայտատարել են, որ պահքից չի կարելի հրաժարվել: