Վրացի սահմանապահները Թուրքիայի 3 քաղաքացու են ձերբակալել, ովքեր փորձում էին անօրինական ճանապարհով հատել վրաց-թուրքական սահմանը, հաղորդում է Грузия online-ը:
Թուրքիայի քաղաքացիներ Փեթար Սունան, Ռեմզի Գյունեշն ու Մալազիմ Թեմուրը մեղադրվում են խմբակային խախտման մեջ:
Ձերբակալումը տեղի է ունեցել Չիրուխիի (Աջարիա) տարածքում:
Անօրինական կերպով սահմանն անցնելու համար քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 344 հոդվածով: Կատարվում է հետաքննություն: