Օգոստոսի 23-ից «Սիբիր» ավիաընկերությունը բացում է Մոսկվա-Թբիլիսի չվերթը: Չվերթներն իրականցվելու են շաբաթը 3 անգամ` երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին` Airbus A319 ինքնաթիռներով, հաղորդում է Travel.ru-ն:
Թռիչքներն իրականացվելու են Մոսկվայի ժամանակով ժամը 10:25-ին, իսկ հետադարձ թռիչքը կլինի Թբիլիսիի ժամանակով ժամը 14:00-ին:
Ավիաընկերության կայքից տոմսերի վաճառք դեռևս չի իրականացվում, , բայց այլ տեղերից տոմսեր կարելի է ձեռք բերել 500 դոլարով (երկու ուղղությամբ):
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները կասեցվել էին 2 տարի առաջ` ռուս-վրացական բախման հետևանքով: Դրանից հետո միայն չարթերային թռիչքներ են իրականացվել: