Իրանա-ադրբեջանական սահմանին հանցագործ խումբ է ձերբակալվել: Խմբի 4 անդամները փորձել են անօրինական ճանապարհով հատել սահմանը: Սահմանախախտների և սահմանապահների միջև կրակոցային ընդհարում է եղել, ինչի հետևանքով հանցավոր խմբի անդմաներից մեկը վիրավորվել է: Խմբի մյուս անդամներին հաջողվել է փախուստի դիմել:
Պատահարի վայրում հայտնաբերել են 5կգ հաշիշ, մեկ ատրճանակ, ինչպես նաև տարբեր ապրանքանիշերի ծխախոտի 300 փաթեթ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: