Խորհրդարանական ընտրություններին մարքիստական կուսակցությունը կմասնակցի առանց որևէ այլ ուժի հետ դաշինք կազմելու, քանի որ գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ պայքարի կոալիցիոն ձևը սպառել է իրեն:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ներսում վերջերս ի հայտ եկած խմորումներին, Դավիթ Հակոբյանը կոչ արեց չընկնել «ճղճիմ քաղաքական մերկանտիլիզմի գիրկը» և հավելեց, որ ՀԱԿ-ը չդարձավ համազգային ընդդիմություն, այլ մնաց ՀՀՇ-ական:
«ՀԱԿ-ը մնում է հանրապետական կուսակցության նախահայրը, կնքահայրը և պրոտոտիպը»,- իր խոսքը եզրափակեց Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը: