ԱՄՆ զինված ուժերը տեղեկացնում են, որ ամերիկյան վերջին մարտական խումբը լքել է Իրաքը: Չորս հազար զինվորականներից բաղկացած «Սթայքեր» մարտական խումբը հատել է Քուվեյթի սահմանը:
Այսպիսով, հինգշաբթի ավարտվում է ռազմական գործողությունների ակտիվ փուլը: Հիշեցնենք, որ 7 տարի առաջ ամերիկայն զորքերը ներխուժեցին Իրաք, ինչի հետևանքով Սադամ Հուսեյնի ռեժիմը փլոււզվեց:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլը հայտարարել է, որ Իրաքից ռազմական ուժերի դուրսբերումը պատմական պահ է, բայց սա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ավարտել է իր գործունեությունն Իրաքում:
Վերջին ժամանակներում Իրաքում 64 հազար ամերիկյան զինծառայող կար, որոնցից 54 հազարը մնալու են երկրում և աշխատելու են Իրաքի անվտանգության ծառայությունների հետ: