Աշխատանքային օրենսգիրքը կրել է բավական մեծ ծավալի սկզբունքային փոթոխություններ, սակայն օրենսգիրքը կիրառելու ժամանակ շատ խնդիրներ են առաջանում: Փոփոխություններին և խնդիրների մասին այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ խոսել են աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյան:
Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալի խոսքերով, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում կառույցը հայտնաբերել է ավելի շատ չձևակերպած աշխատողներ,
քան ամբողջ անցած տարվա ընթացքում: Խոսելով խախտումների մասին, բանախոսներն
ընդգծեցին, որ առավելագույնս խախտվում են բանավոր համաձայնագրերը:
Թադևոս Ավետիսյանն իր հերթին տեղեկացրեց փոփոխությունների
մասին` նշելով, որ օրենսգրքի 105-րդ հոդվածը վերաբերում է աշխատանքի պայմանների
էական փոփոխությանը. «Աշխատանքի կազմակերպման ընթացքում գործատուին հնարավորություն
է տրվում փոխել էական պայմանները, այն է` աշխատավարձը և աշխատանքային ռեժիմը, իսկ
այդ մասին ծանուցման համար հստակ ժամկետներ են սահմանված»: Նրա խոսքով, եթե
աշխատողը չի համաձայնում պայմանների հետ, նախատեսվում է աշխատանքից ազատում
համապատասխան հիմքով:
Գործատուի մեղքով ուշացրած
աշխատավարձի համար նախատեսվում է տուգանք ի օգուտ աշխատողի: «Յուրաքանչյուր օր
նախատեսում է 0.15% ժամկետանց աշխատավարձի համար տուգանք», – հավելեց Ավետիսյանը:
Նշենք նաև, որ
օրենսդրությամբ սահմանվել է աշխատողի արձակուրդի անցնելու 18 ամսվա շեմ: «Եթե
տվյալ աշխատանքային տարում աշխատողը ձեռք է բերում արձակուրդի իրավունք, տվյալ
տարվա ավարտից հաշված 18 ամսվա ընթացքում ձեռք բերված իրավունքը պետք է իրացված
լինի» – հայտարարեց Արմեն Սմբատյանը:
Նա նաև հավելեց, որ օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ արդեն հնչում են տարաբնույթ մեկնաբանություններ: Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալը խոսեց տարբեր կազմակերպությունների կողմից
կազմակերպվող վճարովի քննարկումներից և կոչ արեց հարկ եղած դեպքում դիմել միմիայն աշխատանքի պետական տեսչություն, որն ամեն շաբաթ սեմինարներ է անցկացնում: