Ֆրանսիայի իշխանությունները հինգշաբթի սկսում են երկրից գնչուների վտարման գործընթացը: Գնչուները բնակվում են ողջ երկրի տարածքում կազմավորված անօրինական ճամբարներում:
79 գնչու, ովքեր ինքնակամ կհամաձայնեն լքել Ֆրանսիայի տարածքը, 300 եվրո կստանան և կուղարկվեն Ռումինիա: Ենթադրվում է, որ օգոստոսի վերջին ավելի քան 700 գնչու կվտարվի Ֆրանսիայից:
Ոստիկանական ուժերի օգնությամբ ավելի քան 50 ճամբար ոչնչացվել է, իսկ ճամբարների բնակիչներին ժամանակավոր կացարան են տեղափոխել: Գալիք ամիսների ընթացքում պաշտոնական Փարիզը նպատակ ունի ավելի քան 300 ճամբար փակել:
Կառավարությունը հայտարարել է, որ ճամբարները մարդավաճառության, երեխաների շահագործման, մարմնավաճառության և հանցագործության կենտրոնների են վերածվել:
Նախագահ Նիկոլա Սարկոզին հավանության է արժանացրել գնչուներին երկրից վտարելու նախագիծը` հուլիսին գնչուների և ոստիկանության բախման պատճառով, հաղորդում է BBC-ն: