ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ փոփոխությունների ենթարկել Հայաստանում տեղակայված ռազմակայանի գործառույթները:
Ըստ արտգործնախարարի` արձանագրության ստորագրման էությունը ժամանակային առումով հեռանկարների առկայությունն է, ավելի երկարաժամկետ ծրագրումը:
«Իսկ Հայաստանում ռուսական ռազմակայանի կողմից իրականացվող բոլոր մյուս գործառույթները մնալու են անփոփոխ», – Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Լավրովը: