Մայքլ Ջեքսոնի 80-ամյա մայրը` Քեթրինը, ապահարզան է պահանջել իր 81-ամյա ամուսին Ջո Ջեքսոնից նրանից հետո, երբ վերջինս հարցազրույցներից մեկում կնոջն է մեղադրել որդու մահվան մեջ:
Ջո Ջեքսոնը հայտարարել է, որ բազմիցս խնդրել էր կնոջը որդու կողքին լինել, բայց Քեթրինը հրաժարվում էր` պատճառաբանելով, որ Մայքլին անձնական տարածություն է պետք:
Զույգն արդեն վաղուց տարաձայնություններ ունի, բայց Ջեքսոնի մայրը չէր ցանկանում բաժանվել` կրոնական համոզմունքներից դրդված: Լինելով Եհովայի վկա` կինն այն կարծիքին է, որ ամուսնությունը մեկ անգամ պիտի լինի և ընդմիշտ, հաղորդում է Newsru-ն: