Բրիտանացի պատգամավորն Ադրբեջանում կարող է անցանկալի անձ ճանաչվել` «անօրինական» կերպով Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով:
«Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հանձնարարել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատանը ճշտել Բրիտանայի խորհրդարանի պատգամավոր Սթիվեն Փաունդի Լեռնային Ղարաբաղ այցելելու մասին տեղեկատվությունը», – հայտատարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը 1news.az-ին:
Պոլուխովի խոսքերով` տեղեկատվության հաստատման դեպքում Սթիվեն Փաունդը Ադրբեջանում անցանկալի անձ կհայտարարվի: