Քրդական բանվորական կուսակցության գրոհային խմբավորումների կողմից սպանված թուրք զինվորների 6 ընտանիք դատական հայց են ներկայացրել թուքական բանակի դեմ: Այս մասին հայտնում է euronews.net կայքը:
Նրանց խոսքերով` բարձրաստիճան զինվորականները տեղյակ են եղել քուրդ գրոհայինների կողմից նախապատրաստված հարձակման մասին և նույնիսկ օգնել են նրանց գրոհի ժամանակ, որի ընթացքում 48 զինվոր է սպանվել:
Թուքական բանակը պաշտոնապես հերքում է մեղադրանքը, բայց կասկածների տեղիք է տվել նրանց երկար ժամանակ լռություն պահպանելը: