Մոսկվայի հյուսիսային հատվածում ձերբակալել են հայ տղամարդու: Նրա մոտ 5 ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել: Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքերով` տղամարդուն ձերբակալել են 2009 թվականին տեղի ունեցած հանցագործությունը հետաքննելու ընթացքում, հաղորդում է Gazeta.ru:
Հետաքննությունը ցույց է տվել, որ ձերբակալվածը Մոսկվայի տարածքում գործող էթնիկ հանցավոր խմբավորումների անդամ է: