Քսենիա Սոբչակը Վրաստանում սադրիչ
գործողությունների է դիմել: Նա քայլել է Թբիլիսի կենտրոնով Ռուսաստանի վարչապետ
Վլադիմիր Պուտինի պատկերով շապիկ հագած, գրում է «Zirki» պարբերականը:
Սոբչակը Վրաստան էր ժամանել մասնավոր հավաքույթ վարելու համար: Տեղի
հարուստները ցանկություն են հայտնել, որ հենց Քսենիան վարի մի վրացի հեղինակավոր
գործարարին նվիրված մեծ միջոցառումը:
«Քսյուշան հայտնի դեմք է և Սահակաշվիլին չի
համարձավի ինչ-որ բան ձեռնարկել նրա դեմ: Բացի այդ Քսենիան շատ ազդեցիկ ծանոթներ
ունի»,- խոսում է Սոբչակի շրջապատը:
Մասնավոր հավաքույթի ավարտից հետո, Սոբչակն
ողջ-առողջ վերադարձել է Մոսկվա: