Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը ճանաչվել է ամենավտանգավոր հայտնի դեմքն Ինտերնետում:
Դերասանուհու նկարների կամ նրա մասին տեղեկատվության որոնումը սպառնում է փչացնել համակարգիչը` այն տարբեր տեսակի վիրուսներով վարակելով: Դիասին նվիրված ամեն 10-րդ կայքը վտանգավոր է:
Նման հայտարարությամբ հանդես է եկել McAfee ընկերությունը, որը զբաղվում է համակարգչային անվտանգության հարցերով: Ընկերությունը գործունեություն է ծավալում ԱՄՆ-իԿալիֆորնիա նահանգում և արդեն 4-րդ անգամ է հրապարակում ամենավտանգավոր հայտնի մարդկանց ցուցակը, հաղորդում է «Маяк»
ռադիոկայանը: