Home / Հայաստան / Սևանա լճում հայտնաբերվել է տղամարդու դիակ

Սևանա լճում հայտնաբերվել է տղամարդու դիակ

Օգոստոսի 23-ին, ժամը 10.20-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Լճաշեն գյուղին հարակից լողափից 100մ հեռավորության վրա, հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Ջրափրկարարների ուժերով լճից դուրս է բերվել անձը չպարզված, 35-40 տարեկան տղամարդու դի և հանձնվել իրավապահ մարմիններին: Այս մասին հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը: