Գլխավոր / Армения / Հայաստանի դերը տարածաշրջանում շարունակում է նվազել. Լիպարիտյան

Հայաստանի դերը տարածաշրջանում շարունակում է նվազել. Լիպարիտյան

Տարածաշրջանում Հայաստանի դերը շարունակում է նվազել, Росбалт-ին տված հարցազրույցում ասել է Միչիգանի համալսարանի պատմության ֆակուլտետին կից գործող հայագիտության ծրագրի տնօրեն, ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:

Նրա խոսքերով` վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել տարածաշրջանում և միջազգային ասպարեզում երկրի դերն ու ազդեցությունն ուժեղացնելու ուղղությամբ:

«Այնուամենայնիվ, Երևանը միջազգային հարաբերություններում լուրջ դերի մասին չի կարող մտածել այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծել իր խնդիրներն Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- ասել է Լիպարիտյանը:

Նա նաև նշել է, որ այս խնդիրների առկայությունը խոցելի է դարձնում Հայաստանը ներքին հարցերի լուծման տեսանկյունից, ինչն էլ բերում է արտաքին քաղաքականության կաթվածահարման: Արդյունքում Հայաստանը հայտնվում է  այնպիսի իրավիճակում, երբ ընտրության հնարավորություն չկա:

Tekali Taxi