Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալադդին Բորուջերդին «Խաբար» օրաթերթին հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կկատարի իր խոստումը և Իրանին կվաճառի C-300 համալիրը:
«Ռուսաստանի համար իր հեղինակությունը և դիրքը միջազգային ասպարեզում, ինչպես նաև Իրանի հետ հարաբերություններում, չափազանց կարևոր է, և մենք հույս ունենք, որ C-300 համալիրի դեպքում Ռուսաստանն իրեն նույն ձևով կդրսևորի», – ասել է Բորուջերդին` նկատի ունենալով, որ Ռուսաստանը մինչև վերջ աջակցեց Իրանին Բուշերի ատոմակայանի հարցում:
Բորուջերդին նշել է, որ Բուշերի ատոմակայանն այսօր անհրաժեշտ է Իրանին, և Ռուսաստանը, չնայած ԱՄՆ-ի հակազդեցությանը, շարունակելու է վառելիք տրամարդել իրանցիներին: