Yahoo ընկերությունն ավարտին է հասցրել իր որոնողական համակարգից Microsoft Bing համակարգին անցնելու գործընթացի առաջին փուլը: Այս մասին ասված է Yahoo և Bing ընկերությունների բլոգում, հաղորդում է Lenta.ru-ն:
Նկարների, հոլովակների, նյութերի որոնումն այսուհետ իրականացվելու է Bing-ի միջոցով: Սկզբնական շրջանում համակարգը կաշխատի Կանադայի և ԱՄՆ-ի օգտատերերի համար, որոնք համակարգի համար անգլերեն լեզուն են ընտրում:
Ավելի ուշ համակարգը կտարածվի նաև այլ շուկաներում:
Ավելի շատ լեզուներով և այլ երկրներում համակարգի կիրառումը կլինի մոտ շաբաթների ընթացքում, իսկ Yahoo-ի ամբողջական անցումը Bing-ին ամիսներ կտևի:
Նշենք նաև, որ Yahoo-ն պատրաստվում է նոր բիզնես-մոդել ներկայացնել BOSS համակարգի համար, որի օգնությամբ օգտատերերը կկարողանան սեփական որոնողական համակարգեր ստեղծել և օգտագործել: