Գյումրիի հայտնի « Պատվո բլուր» հուշարձանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի առիթով վերջերս վերանորոգած բանվորները, պատզվում է, մինչև հիմա դեռ չեն ստացել իրենց աշխատավարձի մի մասը, գրում է օրաթերթը:
Հուշարձանի վրա աշխատած շինարարները իրենց բողոքն արտահայտելու համար երեկ գնացել են Գյումրիի քաղաքապետարան: Այնտեղ նրանց խորհուրդ են տվել ևս մեկ շաբաթ սպասել, քանի որ շինարարության ղեկավարները մեկնել են հանգստանալու: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը երեկ լրագրողներին ասել է, որ շինարարության ղեկավարների հետ իրենց հույս չեն կապում, քանի որ արդեն մի քանի ամիս նրանք իրենց ասում են` էսոր կտանք, էգուց կտանք: Հարցին, թե ովքեր են շինարարության ղեկավարները, աշխատակիցներից մեկն ասել է, թե իրենց ոչ մեկին չգիտեն, միայն գիտեն իրենց պրարաբին, որի անունը Արթուր է: Մեզ երեկ չհաջողվեց պարզել, թե ով է պատասխանատու շինարարների աշխատավարձերի վճարման համար, քանի որ Գյումրիի քաղաքապետարանից մեզ ասացին, որ այդ հարցով քաղաքապետարան դիմենք այսօր: