Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով` 2010 թվականի առաջին կիսամյակում Թուրքիան, Ադրբեջանն ու Ուկրաինան դարձել են Վրաստանի արտաքին առևտրի հիմնական գործընկերները:
Հաշվետվության համաձայն` Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը 587,3 միլիոն դոլար է կազմել, իսկ Ադրբեջանի դեպքում`369,4 միլիոն դոլար:
Հայաստանն այդ ցուցանիշով 6-րդն է` 3,2%-ով:
Վրաստանի առևտրային գործընկերների թվում են նաև Միացյալ Նահանգները (6,5%), Ռուսաստանը(5%), Գերմանիան (5%), Արաբական Միացյալ Էմիրությունները (2,8%), Բուլղարիան(2,7%):