Home / Հայաստան / Մերիլին Մոնրոն գլխավորեց ամենահայտնի շիկահերների ցուցակը

Մերիլին Մոնրոն գլխավորեց ամենահայտնի շիկահերների ցուցակը

Մերիլին Մոնրոն կրկին ճանաչվել է բոլոր ժամանակների ամենահայտնի շիկահերը: Այս անգամ շիկահերների վարկանիշի հարցում է անցկացրել One Poll-ը:

«Մերիլին Մոնրոն ժամանակին աչքի է ընկել իր շիկահերությամբ, բայց զարմանալի է, որ անգամ հիմա` իր մահից կես դար անց, նա շարունակում է լինել համար մեկ շիկահերը»,- նշել է One Poll ընկերության մամլո-քարտուղարը:

20 լավագույն շիկահերների ցուցակում երկրորդ տեղը բաժին է ընկել Մոնակոյի իշխանուհի Գրեյս Քելլիին: Երրորդ տեղում է դերասանուհի Բրիջիտ Բարդոն, իսկ չորրորդ հորիզոնականում ` Սքարլեթ Յոհանսոնը:

Լավագույն 20 շիկահերների ցուցակում են նաև Մադոննան, Գվեն Ստեֆանին, Շարլիզ Թերոնն ու Փերիս Հիլթոնը: