Sauerland Events ընկերության գլխավոր տնօրեն Քրիս Մայերը հաստատել է, որ դանիացի Միքայել Կեսլերը, ով որոշում է կայացրել ժամանակավոր դադարեցնել մարզական կարիերան տեսողության հետ խնդիրների պատճառով, վայր է դնելու WBC վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
BoxingScene.com-ի հաղորդմամբ, այդ տիտղոսի համար հոկտեմբերի 2-ին կպայքարեն Արթուր Աբրահամը և Կառլ Ֆրոխը: Մենամարտը կկայանա Super Six մրցաշարի շրջնականերում: