Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Эхо Москвы-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Կրեմլի և ռուսական մամուլի կողմից իր հասցեին հնչած վիրավորանքներն ու մեղադրանքները:
Նախագահը, մասնավորապես, ասել է. «2004 թվականից ինձ մեղադրում են խելագար լինելու մեջ: Նույն մեղադրանքները հնչում են Լուկաշենկոյի հասցեին: Այժմ հերթը Մոլդովայինն է: Ռուսաստանի տեսանկյունից պետության գլխում հոգեկան խանգարում ունեցող անձինք են: Բայց մենք գիտենք նաև, որ Անդրեյ Սախարովը բազմիցս հոգեբուժական փորձաքննության է ենթարկվել: Ու ընդհանրապես, նրանք, ովքեր ձեռք չեն տալիս Ռուսաստանին, խելագար են: Ու ընդհանրապես, պետք է խելագար լինես, որ սիրես քո երկիրն ու դրա անկախությունը ցանկանաս: Դե իհարկե, նման մարդը հոգեկան խանգարում ունի, նա վտանգավոր է: Նա նաև բացարձակ ընդունելի չէ, ու նրան պետք է կախել մարմնի հակառակ կողմից, ինչն ինձ բազմիցս խոստացել են: Սկզբից կախեն, իսկ հետո բուժեն»: