«Անժի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի լեգիոները հրաժարվել է ողջունել Ռուսաստանի oրհներգն ու դրոշը:
Սա տեղի է ունեցել երեկ կայացած «Անժի»-«Սիբիր» խաղից առաջ: Ադրբեջանի թիմի ֆուտբոլիստ Մահիր Շուքյուրովը Ռուսաստանի օրհներգի ժամանակ ցուցադրաբար շրջվել է: Այս մասին հաղորդում է դաղստանական «Настоящее время»
շաբաթաթերթը:
Թերթի հաղորդմաամբ` սա առաջին դեպքը չէ, երբ Շուքյուրովը նման վերաբերմունք է ցուցաբերում Ռուսաստանի պետական խորհրդանիշների վերաբերյալ:
Նշենք, որ խաղն ավարտվել է «Անժի» թիմի հաղթանակով` 1:0 հաշվով: