Իրանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Kayhan թերթում լույս տեսած հոդվածը, որում Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին անբարոյական է որակվել: Նախարարության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ իրանական կառավարությունը ոչ մի կապ չունի այդ վիրավորանքի հետ, հաղորդում է Fox News-ը:
Հիշեցնենք, որ օրերս թերթը լույս է տեսել «Ֆրանսիացի պոռնիկները միացել են իրավապաշտպանների բողոքին» խորագրով հոդվածով, որում հիշատակվում են Կարլա Բրունին և նրա ընկերուհի` դերասանուհի Իզաբել Աջանին: Հոդվածը լույս է տեսել նրանից հետո, երբ Բրունին և Աջանին սատարել են ադրբեջանական ծագում ունեցող իրանուհի Սակինե Մոհամադի Աշտիանիին, ում մահապատժի էին ենթարկել ամուսնուն դավաճանելու, ինչպես նաև նրա սպանությանը մասնակցելու մեղադրանքով:
Օգոստոսի 31-ին թերթը կրկնել է իր հայտարարությունը` ավելացնելով, որ Կարլա Բրունին իր կենսակերպի համար արժանի է նույն ճակատագրին, ինչ Աշտիանին, այսինքն` մահապատժի: