Մեքսիկայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի ամենաազդեցիկ նարկոբարոններից մեկին` Էդգար Վալդես Վիլյառեալին: Նա հայտնի է «Բարբի» կեղծանունով և Մեքսիկայի ամենահայտնի թմրանյութ տարածող խմբավորման անդամ է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նրան ձերբակալել են Մեխիկո և Մորելոս նահանգների սահմանին: Մեքսիկայի դատախազությունը նրան որսալու համար 2,26 միլիոն դոլար պարգևավճար էր սահմանել:
Ձերբակալավածը ծնվել է ամերիկյան Տեխաս նահանգում: Նրան կարող են ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին հանձնեն, որտեղ նրա դեմ քրեական գործ կհարուցեն`ամերիկյան սահմանով 1000կգ կոկային տեսակի թմրանյութ տեղափոխելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
Փորձագետների գնահատմամբ ամեն տարի Մեքսիկայի տարածքով ԱՄՆ, Եվրոպա և Ասիա ավելի քան 40 միլիարդ դոլարին համարժեք թմրանյութ է տեղափոխվում: