Արքայադուստր Դիանայի պատկերով ներքնազգեստների գովազդը հայտնվել է չինական Շենչժենյա օդանավակայանում արքայադստեր ծննդյան օրը: Պաստառի վրա մի կին է պատկերված փոքրիկ երեխայի հետ: Նա թավթուջակ է նվագում և շատ նման է Դիանային: Կինը չինական Jealousy International ընկերության արտադրած ներքնազգեստն է կրում: Պաստառը շփոթեցրել է օդանավակայան ժամանած London Evening Standard-ի լրագրողին:
Պաստառի վրա կարելի է կարդալ նաև ընկերության հասցեն ու կարգախոսը. «Feel the Romance of British Royalty. Diana underwear» (Զգա բրիտանական գահի ռոմանտիկան: Ներքնազգեստ Դիանա):
Գովազդը նկատած լրագրողը բավական շփոթված էր.«աչքերիս չէի հավատում»:
Ավելի ուշ բրիտանական պարբերականը գրել է. «Գովազդում Դիանայի կերպարի օգտագործումը ապացուցում է, որ մի շարք ընկերություններ փորձում են եկամուտ ստանալ արքայադստեր գեղեցկությունից և հայտնի լինելուց»: