22-ամյա Թոմաս Մագիլը ինքնասպանության փորձ է արել` թռչելով երկնաքերի 39-րդ հարկից: Երիտասարդը կենդանի է մնացել, քանի որ հայտնվել է շենքի մոտ կայանած ավտոմեքենայի ետևի նստարանին:
Պատահարի հետևանքով Թոմաս Մագիլը կոտրել է ոտքերը: Նրան միանգամից հիվանդանոց են տեղափոխել, հաղորդում է MIGnews.com:
Ինքնասպանության դրդապատճառները դեռ պարզ չեն:
Նյու Յորքում սա առաջին դեպքը չէ: 2007 թվականին 47-հարկանի շենքից պատահաբար ընկել էր պատուհաններ մաքրողը: Նա նույնպես փրկվել էր և բուժումից հետո լատինաամերիկյան պարերի խմբակ է այցելել: