Վինսենթ Վան Գոգի «Ննջասենյակ Արլում» կտավի վերականգնումը, որը սկսվել էր 2010 թվականի հունվարին, ավարտված է, հաղորդում է Associated Press-ը: Սեպտեմբերի 3-ին կտավը նորից Ամստերդամի Վան Գոգի թանգարանում կլինի:
Պատկերասրահի համակարգող Լեո Յանսենը հայտարարել է, որ կտավն այժմ ավելի “հանգիստ” է դարձել` ճիշտ այնպես, ինչպես Վան Գոգն էր ցանկանում:
Վան Գոգը կտավը ստեղծել է 1888 թվականին, երբ ապրում էր Ֆրանսիայի հարավում: Այս շրջանը բավական որոշիչ էր նկարչի կյանքում: Հենց այս ժամանակ է նա ստեղծել իր հայտնի «Արևածաղիկներ» կտավը: