«Չեմ ընդունում Ղարաբաղի անկախությունը և վերջ: Դա է իմ դիրքորոշումը: Մենք անկախության պայքարի չէինք դուրս եկել, այլ միացման», – «Առավոտի» հետ զրույցում երեկ` ԼՂՀ անկախության օրը, ասել է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը` Ագոն:
«Ես դա համարում եմ մեր ազգի ամենամեծ սխալներից մեկը: Երբ ազգը, ընտանիքը կամ ինչ-որ բան կիսվում է` կործանվում է: Դա ես չեմ հայտնագործել, դա աստվաշնչյան ճշմարտություն է», – հավելել է Կարապետյանը: