Լավատեղյակ աղբյուրներից օրաթերթին հայտնի է դարձել, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը պահանջել է ՊԵԿ-ում աշխատող այն մարդկանց ցուցակը, ովքեր ինչ-որ ձևով կապ ունեն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Խոսքը պետեկամուտների կոմիտեում աշխատող ԱԺ նախագահի հարազատների և նրա միջոցով այնտեղ ընդունված անձանց մասին է: Տեղեկություններ կան, որ Գագիկ Խաչատրյանը մտադիր է համակարգից ազատել Հովիկ Աբրահամյանի մարդկանց. ոմանց կառաջարկվի դիմում գրել, ոմանք ատեստացիա կանցնեն: Հիշեցնենք, որ այս ընթացքում ԱԺ նախագահը հասցրել է պետական բոլոր կառույցներում աշխատանքի տեղավորել իր մարդկանց: Տեղեկությունները, որ հիմա ՊԵԿ նախագահը փորձելու է ազատվել Հովիկ Աբրահամյանի կադրերից, ուշագրավ են ներիշխանական վերջին զարգացումների ֆոնին, հատկապես իշխանության Սերժ Սարգսյանի թև և Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան թև կոնտեքստում: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի թևն ամեն կերպ փորձում է թուլացնել Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան թևին: