Home / Армения / «Հրապարակ». Պաշտոնյաները միևնույն է մեկնում են Անթալիա

«Հրապարակ». Պաշտոնյաները միևնույն է մեկնում են Անթալիա

Օրաթերթը անդրադառնում է հայ պաշտոնյաների Անթալիայում հանգստանալու թեմային:

Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը օգոստոսի 8-ին մեկ շաբաթով իր հանգիստն է անցկացրել Անթալիայում: Մինչդեռ, մեր տեղեկություններով, այս տարի ոչ թե Տիգրան Սարգսյանի, այլ անձամբ Սերժ Սարգսյանի մակարդակով է պետական պաշտոնյաներին ու պատգամավորներին հրահանգվել Անթալիա չմեկնել: Այս հրահանգը, հիշեցնենք, գալիս է դեռ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ժամանակներից, ինչը, սակայն, երբեք առանձնապես մեծ ուշադրության չի արժանացել: Ավելին` մեր որոշ պաշտոնյաներ ու պատգամավորներ ոչ միայն մեկնում են Անթալիա հանգստանալու, այլև այնտեղ սեփական բիզնես ունեն: