2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի և Ադրբեջանի միջև երկկողմանի համագործակցության համաձայնագիր է կնքվելու: Բաքվում այս մասին լրագրողներին հայտնել է Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը, հաղորդում է1news.az-ը:
«Ես Ադրբեջանում եմ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցի շրջանակներում, և իմ այցը ճանաչողական բնույթ է կրում: Մենք Հյուսիսային Կովկասի պետությունների և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցության համաձայնագիր ենք պատրաստելու, այդ թվում` որոշելու ենք ներդրման համագործակցության հիմունքները արտադրական և կառուցողական ոլորտներում», նշել է նախագահը: