Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». Իշխանական խաչասերումներ

«Հայկական ժամանակ». Իշխանական խաչասերումներ

Օրաթերթը հոդված է հրապարակել, ասյպես կոչված, դինաստիկ ամուսնությունների մասին:

Այսօր Երևանում տեղի է ունենալու հերթական «իշխանական հարսանիքը». ամուսնանում են Ազգային Ժողովի նախկին ՕԵԿ-ական, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) դուստրը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) եղբորորդին:

Հարսանիքը տեղի է ունենալու Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռոստորանում: Իշխանաօլիգարխիկ ամուսնությունները մեր երկրում, փաստորեն, ավանդույթ են դառնում: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում արդեն մի քանի նման հարսանիքներ են եղել` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու, Սերժ Սարգսյանի դստեր և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի աներորդու, Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի դստեր և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության առաջին տնօրեն, հայտնի դաշնակցական Ռուբինա Ղազարյանի որդու հարսանիքները և այլն: Հայաստանի պաշտոնյաների շրջանում ձևավորվող այս նոր ավանդույթը, թերևս, կարելի է բնութագրել մի բառով` ֆեոդալիզմ. գործող ռեժիմի ներկայացուցիչները կարծես թե մարաթոն են սկսել, թե ով կկարողանա իր երեխային ավելի բարձրաստիճան պաշտոնյայի երեխայի հետ ամուսնացնել:

Խնամիներ

Որդիներ                                                      դուստրեր                               
                                                    
Հովիկ Աբրահամյան                                  Գագիկ Ծառուկյան                   
Ալեքսանդր Սարգսյան                              Վահան Հովհաննիսյան
Ռոբերտ Քոչարյան                                     Վոլոդյա Բադալյան
Անդրանիկ Մանուկյան                              Գագիկ Ծառուկյան
Էդվարդ Մադաթյան                                   Մհեր Սեդրակյան
Մուրադ Գուլոյան                                        Գագիկ Ծառուկյան
Նահապետ Գևորգյան                               դատախազ Վարդգես Գևորգյան
Վազգեն Մանուկյան                                   Ռուբինա Ղազարյան
Սամվել Ալեքսանյան (եղբորորդի)              Գրիգորի Մարգարյան
Կարեն Կարապետյան                               Հրանուշ Հակոբյան (քրոջ դուստր)
Գագիկ Հարությունյան (աներորդի)           Սերժ Սարգսյան
Աղվան Հովսեփյան                                     գործարար Գարիկ Նուշիկյան
Գագիկ Խաչատրյան                                  Սամվել Հունանյան