Օրաթերթը ներկայացրել է Վահան Խալաֆյանի գործով անցնող ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի ծնողների կարծիքները:
…Հարությունյանի հայրը երեկ հայտարարել է, որ իր որդուն նիստից մեկ օր առաջ քննչական մեկուսարանից տեղափոխել են Հրազդանի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան, որտեղ սկսել են Աշոտի նկատմամբ ճնշումները: «Ասել են, եթե դու բերանդ բացես, մենք քո գլխին ուրիշ բան կսարքենք»,-ասաց Հարությունյանի հայրը, իսկ նրա մայրն էլ հավելեց. «Աշոտին ասել են`եթե դու խոսացիր, կբերենք մեկին, կասենք`այ սրան էլ 5 տարի առաջ դու ես ծեծել, արի պատասխան տուր:Շանտաժի են ենթարկում»…: