Գլխավոր / Հայաստան / Լուժկովը դեմ է գնացել Մեդվեդևին` հիշեցնելով ԽՍՀՄ փլուզման պատճառները

Լուժկովը դեմ է գնացել Մեդվեդևին` հիշեցնելով ԽՍՀՄ փլուզման պատճառները

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը «Российская газета» թերթում հոդված է տպագրել, որում հիմնավորումներ է ներկայացնում Մոսկվա – Սանկտ-Պետերբուրգ մայրուղու կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ: Հիժեցնենք, որ մայրուղին անցնում է Խիմկիի անտառներով:

Այս քայլով Լուժկովը, փաստորեն, դեմ է դուրս եկել նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով օգոստոսի վերջին հրահանգ էր տվել դադարեցնել Խիմկիի անտառներով անցնող մայրուղու կառուցումը մինչ այդ հարցի շուրջ տեղի ունենան լրացուցիչ լսումներ: Նախագահը նման որոշում էր կայացրել բնապահպանների և իրավապաշտպանների մի շարք բողոքի ցույցերից հետո:

Հոդվածի վերջում Լուժկովը հիշեցրել է ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը` նշելով. «ԽՍՀՄ-ը փլուզվեց ոչ միայն տնտեսական խնդիրների անարդյունավետության, այլ պետական կառավարման վարկաբեկված լինելու պատճառով»:

Լուժկովն այն կարծիքին է, որ այսօրվա Ռուսաստանում նմանատիպ իրավիճակ է ստեղծվել: «Մի խումբ քաղաքական գործիչների, լրագրողների և «հանրայիննների» ջանքերով իշխանական մարմինները վարկաբեկվում են»:

Tekali Taxi