Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը «Российская газета» թերթում հոդված է տպագրել, որում հիմնավորումներ է ներկայացնում Մոսկվա – Սանկտ-Պետերբուրգ մայրուղու կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ: Հիժեցնենք, որ մայրուղին անցնում է Խիմկիի անտառներով:
Այս քայլով Լուժկովը, փաստորեն, դեմ է դուրս եկել նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով օգոստոսի վերջին հրահանգ էր տվել դադարեցնել Խիմկիի անտառներով անցնող մայրուղու կառուցումը մինչ այդ հարցի շուրջ տեղի ունենան լրացուցիչ լսումներ: Նախագահը նման որոշում էր կայացրել բնապահպանների և իրավապաշտպանների մի շարք բողոքի ցույցերից հետո:
Հոդվածի վերջում Լուժկովը հիշեցրել է ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը` նշելով. «ԽՍՀՄ-ը փլուզվեց ոչ միայն տնտեսական խնդիրների անարդյունավետության, այլ պետական կառավարման վարկաբեկված լինելու պատճառով»:
Լուժկովն այն կարծիքին է, որ այսօրվա Ռուսաստանում նմանատիպ իրավիճակ է ստեղծվել: «Մի խումբ քաղաքական գործիչների, լրագրողների և «հանրայիննների» ջանքերով իշխանական մարմինները վարկաբեկվում են»: